Գևորգ Մկրտչյանը կեսգիշերին գեղեցիկ անակնկալ է արել սիրելիին. բացառիկ հոլովակ

Քրիստինեի ու Գևորգի ընկերությունը շատերի կողմից է ջերմ ընդունվել։ Զույգը շատ երկրպագուներ ունի, որոնք հետաքրքրվում են նրանց առօրյայով ու փոխհարաբերություններով։

Գոևրգը գեղեիկ անակնկալ է արել սիրելիի համար՝ զարմացնելով ոչ միայն նրան, այլ նաև հետևորդներին։ Քրիստինեն տեսանյութ է պատրաստել՝ պատմելով, թե ինչ անակնկալ է արել Գևորգն իր համար։

Նա պատմում է, որ կեսգիշերին մոտ Գևորգը զանգել է իրեն ու ասել, որ նա ցած իջնի։ Քրիստինեն մի քիչ վախեցել է, մի քիչ անհանգստացել՝ կարծելով, թե բան է պատահել։ Ցած իջնելով՝ նա տեսել է, որ Գևորգն իրեն է սպասել ծաղիկների ու քաղցրավենիքի համադրված փնջով։

Քրիստինեն նաև ասում է, որ ինքը ծաղիկներ ու համեղ ուտել ամենից շատն է սիրում։ Նա իր հիացմունքն է հայտնել, որ Գևորգը կարողացել է իր երկու նախընտրելի հաճույքները համատեղել։ Քրիստինեի պատրաստած տեսանյութը և այլ մանրամասներ՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: