Գրիգորյան Գևորգը բաց ու բազմաշերտ կյանքով է ապրում։ Նա տաքարյուն է, ամեն օրն ապրում է լավատեսությամբ ու բուռն առօրյայով։

Գևորգի կյանքում շրջադարձային է եղել մի միջադեպ, որի պատճառով ու արդյունքում Գևորգը տասնյոթ տարեկանում հայտնվել է բանտարկության մեջ։ Նրա այդ պատմության հանգամանքները պատմում է անձամբ Գևորգը ստորև բերված նյութում։

Գևորգը թատերական ուղղվածությունն ընտրել է մայրիկի ու ընկերների ֆակտորը հաշվի առնելով։ Հիմա նա ցանկանում է փոխել իր մասնագիտությունը՝ զբաղվելով ալպինիզմով, որը նրա համար շատ հետաքրքիր է։

Գևորգի կյանքում կարևոր է ինքնահաղթահարումը։ Նա նույնիսկ ալպինիզմով զբաղվելիս ինքնահաղթահարմամբ, իր ունեցած դժվարությունները հաղթահարելով է իրեն լավ զգում։

Գևորգը, լինելով բուռն ու տաքարյուն կյանքով ապրող անհատ, առանց հապաղելու ժամանկին թողեց ֆիլմում իր կարևոր դերակատարումը՝ համալրելով հայրենիքի պաշտպանների շարքերը։

Նա տեղում հասկացել է անկազմակերպվածության աստիճանը, բայց նոր նպատակ է սահմանել իր համար։ Այս մասին ևս հանգամանորեն՝ կից։