Սիրուշոն, որ ամիսներ շարունակ նախածննդաբերական հանգամանքներով պայմանավորված գտնվում էր Ամերիկայում, դստրիկի ծնվելուց հետո ևս միառժամանակ տղաների ու ամուսնու հետ շարունակեց գտնվել այնտեղ։

Նրան էին միացել նաև ծնողները, որոնք երեխաների հետ հաճելի ժամանակ էին անցկացնում, մինչ Սիրուշոն գտնվում էր վերականգնողական փուլում։ Օրերս երգչուհին վերադարձել է հայրենի տուն։ Նա այդ առիթով լուսանկարներ էր տեղադրել։

Նրա հարթակում ինքնաթիռից լուսանկար է հայտնվել, որին կից արված մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ այն գտնվել է Լևոնի հեռախոսից։ Լուսանկարում Սիրուշոն է ինքնաթիռի պատուհաններից մեկի մոտ նստած, իսկ գրկում քնած դստրիկն է։

Առավոտյան երգչուհին նաև կադրեր էր տեղադրել, որոնց կից արված գրառումից պարզ էր դառնում, որ երգչուհին այցելել է իր աշխատավայր, որտեղ նրան շատ ջերմ ու ծաղկառատ են դիմավորել։ Նա էլ առիթը բաց չի թողել և լուսանկարվել է ծաղիկների հետ։