Գուրգեն Դաբաղյանը շատ կապված է իր նոր ձևավորված ընտանիք հետ՝ հաճախակի մնալով նրանց կողքին։ Երգիչը նույնիսկ իր մասնագիտական գործունեությունն է համատեղում ընտանիքի անդամների կողքին մնալու հնարավորության հետ։

Գուրգենը նույնիսկ իր վերջին տեսահոլովակում ընդգրկել էր իր գեղեցկուհի տիկնոջը՝ Իննային, ով հանդես գալով տեսահոլովակի գլխավոր դերակատարուհու կերպարում՝ նաև հրաշալի պարում էր ամուսնու հետ, ով էլ իր հերթին մարմնավորում էր տեսահոլովակի գլխավոր հերոսին։

Այսօր Գուրգենն իր սիրելի հետևորդներին տեղեկացնում է, որ ինքն ավարտել է ևս մեկ երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։ Երգիչը նկարահանման հրապարակից տիկնոջ ու դստեր հետ ուշագրավ կադրեր է տեղադրել։

Սակայն Գուրգենը շտապում է հավելել, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ թարմ դեպքի, իր տիկինն ու դստրիկը չեն ընդգրկվել նոր հոլովակի նկարահանումների մեջ․ Գուրգենի գեղեցկուհի տիկինն էլ, փոքրիկ աղջնակն էլ կադրից դուրս են մնացել՝ հանդես գալով գիտորդի կարգավիճակով։