Գուհար Հարությունյանը բավականին բարդ ու դժվար մանկություն է ունեցել։ Նա այդ մասին բացառիկ մանրամասներ է պատմել։

Գոհարի պատմությունից իմանում ենք, որ տարիներ առաջ, երբ նա երեխա է եղել, հրդեհվել է նրա հայրական տունը։

Նրա հայրը անդառնալի առողջական խնդիր է ունեցել, որից հետո վիրահատություններ է տարել, բայց այդպես էլ չի ապաքինվել։

Գոհարը ցավով հիշում է, որ հայրն իր կամքով ու որոշմամբ մի օր մտել է վիրահատարան՝ խնդրելով, որ այնպես անեն, որ նա այլևս այնտեղից դուրս չգա, չապրի։ Գոհարը հիշում է, որ մի տևական շրջան իրենք հեռուստացույց չեն ունեցել։

Երբ նա արդեն չափահաս տարիքում հաջողությունների է հասել և մրցանակներ է շահել, մրցանակների շարքում մեծաթիվ են եղել հեռուստացույցները, որոնք նա նվիրել է քույրիկին, մայրիկին՝ փոխհատուցելով մանկության տարիների հեռուստացույց չունենալը։

Գոհարի հուզիչ ու կարևոր պատմության մանրամասները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։