Գոհար Ավետիսյանը, որ հայտնի է իր ճոխ ու շքեղ նվերներ մատուցելու տաղանդով, հերթական անգամ ուրախացրել է իր մայրիկին։ Գոհարը մայրիկին մատուցած նվերի մասին պատմող նյութ է տեղադրել իր սոցհարթակում։

Նյութի մեջ Գոհարը պատմում է, որ նվեր գնելուց առաջ մայրիկին հարցրել է, թե արդյոք նա ինչ նվեր կցանկանար ստանալ։ Մայրը ցանկություն է հայտնել, որ Գոհարը դառնա Ձմեռ պապ և նվերներ մատուցի կարիքավոր ընտանիքների երեխաներին։

Գոհարը սիրով կատարել է մոր այդ ցանկությունը՝ նվերներ ուղարկելով շուրջ ութսունութ երեխաների, ովքեր նախապես նամակներ են գրել Ձմեռ պապին և զանազան նվերներ ուզել։ Մի մասը հեծանիվ է ուզել, ոմանք՝ հեռախոս կամ պլանշետ, եղել են երեխաներ, որ հագուստ են ուզել և այլն։

Գոհարը տեղեկացնում է նաև, որ ևս վեց հարյուր երեխաներ իրենից քաղցրավենիքով լի տոպրակներ են ստացել։ Այս ամենի մասին պատմող Գոհարի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։