Գնում ենք հայրիկի մոտ․ Անահիտ Սիմոնյանի հուզիչ հրապարակումը

Անահիտ Սիմոնյանը, ինչպես հայտնի է, միայնակ է իր տղային մեծացնում։ Ժամանակի մեծագույն մասը տրամադրելով տղային՝ մայրը փորձ է անում լրացնել նաև տղայի կյանքում առաջացած այն սին տեղը, որ կա պաշտելի հայրիկի հեռանալուց հետո։

Երբ մի առիթով Անահիտից հետևորդները հետաքրքրվել էին, թե նա ինչպես է անում, ինչ է ձեռնարկում, երբ Արմանը հայրիկին շատ է կարոտում, Անահիտը պատասխանել էր, որ իրեն ոչինչ անել չի մնում, քան տղայի հետ այցելել գերեզման։

Ահա իրենց հերթական այցերից մեկի մասին Անահիտը հրապարակում է արել՝ լուսանկար տեղադրելով այն մասին, որ իրենք գնում են գերեզման։ Անահիտը լուսանկարին կից տեղեկացրել է, որ գնում են հայրիկին այցի։

Լուսանկարում խունկ է և այլ անհրաժեշտ իրեր նման այցելությունների համար։ Օրեր առաջ էլ Անահիտը հրապարակում էր արել՝ ցուցադրելով, թե ինչ է տղան նվիրել իրեն մարտի 8-ի առիթով և ինչպես է նա երջանկացել դրանից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: