Քանի որ գնացքները համարվում են առավել անվտանգ փոխադրամիջոց, սակայն գնացքները ևս լիարժեք ապահովագրված չեն վթարներից։ Գնացքի վթար է եղել նախորդ օրը Մոնտանա կոչվող նահանգում։ Նահանգը գտնվում է Լիբերտի շրջանում։

Գնացքը, որը փոխադրել է շուրջ 147 ուղևորի, գնացքի տասներեք անձնակազմի ներկայացուցիչների։ Հայտնի է, որ գնացքն ուղևորվել է Սիեթլից դեպի Չիկագո։ Գանցքն ընթացքի ժամանակ անսպասելի և դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ռելսերային գոտուց՝ հայտնվելով դաշտային հատվածում։

Այս մասին տեղեկություն է հանրայնացրել նախ տարածաշրջանային շերիֆը, իսկ հետո նաև Ամթրակ երկաթողային կազմակերպության մամլո ծառայությունը։ Այս կազմակերպությունն է կազմակերպում և իրականացնում գնացքների ուղևորափոխադրումը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ամթրակ կազմակերպությունը համագործակցում է տարածքային իշխանությունների հետ՝ տուժած քաղաքացիներին տեղափոխելու և այլ հարցերը կարգավորելու համար։

Հայտնի է, որ տուժել են գնացքում գտնվող ուղևորներից հիսունը, իսկ երեք քաղաքացի մահացել են։ Մահացածների թիվը շարունակվում է ճշգրտվել։ Ներկայումս տեղում աշխատում են փրկարարական ջոկատների ներկայացուցիչներ։