Գյումրեցիներին թողես, դալտա տեղերը մեծ բերանները կբացեն ու թասիբ ու նամուս, ազգ ու հայրենիք կխոսան, բայց․․․

Գյումրու ինքնատիպության մասին շատերն են խոսում, սակայն քչերն են անդրադառնում առկա խնդիրներին։ Խնդիրներից մեկի մասին Համլետ Մազմանյանը գրում է․ Գյումրեցիներին թողես, դալտա տեղերը մեծ բերանները կբացեն ու թասիբ ու նամուս, ազգ ու հայրենիք կխոսան։

Բայց ի՞նչ է հայոց լեզվի վիճակը Գյումրիում։ Խանութների, հյուրանոցների և այլնի վրա մեծ-մեծ տառերով, օտարատառ և օտարածին անուններ՝ օտար լեզվով, իսկ հայերեն կամ չկա կամ հայերենը կողքը խեղճացած ու թշվառ կուչ եկած։

Магазин стройматериалов Vaber. Hotel Dambler, տո շատ գիտեմ ինչ։ Է՞դ է ձեր հայրենիքն ու լեզուն։ Է՞դ է ձեր նամուսն ու թասիբը։ Լեզվի կոմիտեն Գյումրիում ներակայուցիչ չունի՞։ Իսկ եթե ունի, կարո՞ղ է ի ծնե կույր Հոմերոսն է ներկայացուցիչը, չի տեսնում այս ամենը։

Ոստիկանությունը հասարակ մարդկանց եք տուգանում անընդհատ, բռնեք էդ տնտեսվարողներին տուգանեք այնքան, մինչև հասկանան, թե մածունը կաթից է, թե՝ կաթը մածունից։

Рейтинг
( 5 оценок, среднее 3.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: