«Գերիների խնդրի հարցում մեզ և ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա»․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանական հերթական այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ գերիներին առնչվող հարց է ստացել, որին ի պատասխան արձանագրել է, որ իրեն ու առհասարակ կառավարությանը գերիների մասին հիշեցնել պետք չէ։

Նա նշել է, որ իրենք ամենօրյա և ամենժամյա մանրակրկիտ աշխատանք են տանում՝ գերիների հարցը հնարավորինս արագ ու արդյունավետ լուծելու համար։ Նա հիշեցրել է, որ հարցի հաճախակի բարձրաձայնումը կարող է հակառակ արդյունքը տալ։

Վարչապետը անդրադարձել է նաև Շիրակի մարզում այս հարցի շուրջ առկա դժգոհությանը։ Հիշեցնենք, որ շիրակցիները փակել են տեղի միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։

Ն․ Փաշինյանը նշել է, որ դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև կառավարությունում այս հարցի հետ կապված։ Նա խոստացել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել մարզ ու անձամբ հանդիպել մարդկանց հետ՝ քննարկելու շատ հարցեր, այդ թվում նաև՝ գերիներին առնչվող հարցը։

Վարչապետի ելույթի տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: