Գեղեցկուհիս՝ արդեն ֆրանսիական համալսարանի ուսանողուհի․ Վահե Ղազարյանը հայտնել է դստեր ընդունվելու մասին

Քանի որ այս օրերին հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների մեծ մասը հանրայնացնում է ընդունելության շեմը հաղթահարած սաների անունները, շատերն էլ իրենց զավակների ու հարազատների հաջողություններով են ուրախանում։

Ուրախացող և զավակների ձեռբերումներով հպարտացող ծնողներից է հանրահայտ հաղորդավար Վահե Ղազարյանը, որի դուստրն ընդունվել է Ֆրանսիական համալսարան։ Հայրը չի մասնավորեցրել, թե կոնկրետ որ բաժինն է ընդունվել աղջիկը և ապագայի համար ինչ մասնագիտություն է ընտրել։

Նշենք նաև, որ հայտնի հաղորդավարը մինչ այս ուրախությամբ հայտնել էր այն մասին, որ աղջիկը հաջողությամբ ավարտել է հանրահայտ Այբ դպրոցը։

Հաղորդավարը հիշել է նաև, որ կարծես երեկ լիներ, որ իր դստրիկը՝ Վիկան, երգում էր Լիա Հարությունյանի հեղինակած «Ճուտիկը» երգը, որը ժամանակին շատ փոքրիկների սիրելի երգերից մեկն էր դարձել։

Այսօր Վիկան արդեն թևակոխում է հասունության նոր փուլ, որտեղ նրան նոր ձեռքբերումներ և դժվարություններ են սպասվում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: