Մոնիկա Նազարյանը բավականին սիրված է համացանցային հարթակում և իրական կյանքում։ Շատերը երգչուհուն ճանաչել են հենց համացանցային հարթակից, որից հետո նախաձեռնել են նաև հանդիպում՝ սեփական ջերմ վերաբերմունքն արտահայտելու համար։

Մոնիկան գեղեցիկ հանդիպում է ունեցել սոցհարթակից հայտնի Արուսյակ Կավկազի հետ։ Նա այդ հանդիպումից տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Գեղեցիկ հանդիպումներից մեկն էր իմ կյանքի: Սիրելի Արուսյակ Կավկազը, իմանալով, որ գալու եմ հարդարվելու անհամբերությամբ է սպասել, նույնիսկ պատրաստվել էր միասին երգեինք։

Իսկ երեկոյան Համերգին՝ որտեղ պետք է ելույթ ունենայի ներկա գտնվեց և անակնկալ մատուցեց։ Էմոցիոնալ ու գեղեցիկ օր էր։ Շնորհակալ եմ ձեր մեծ սիրո համար տիկին Արուսյա ես էլ ձեզ եմ սիրում։

Աղջիկներին նույնպես շնորհակալ եմ նման ձևով դիմավորելու համար»,- իր գրառումը եզրափակել է սիրված երգչուհիներից Մոնիկա Նազարյանը։ Նրա տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։