Գարիկ Սեփխանյանը այն հաջողակ անձանցից է, որ իր ճկունության, արագ ու ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է հեռուստատեսությունում բանվորի կարգավիճակից աճել՝ հասնելով տնօրենի աստիճանի։ Ընդ որում, այդ ամենը շատ արագ է տեղի ունեցել։

Գարիկն ամուսնացած է մասնագիտությամբ լրագրող Սյունեի հետ։ Նրանք արդեն երկար տարիներ իրար հետ են ապրում, բայց դեռ բալիկ չունեն։

Գարիկը չի հրեքում, որ երեխայի բացակայությունը որոշ չափով ազդում է նրանց վրա, սակայն դժվարությունները հաղթահարում են միասին։

Գարիկը խոստովանում է, որ Արմենիա հեռուստաընկերություն իսկզբանե 15 օրով էր եկել, բայց աշխատանքային գործընթացն այնպես է ստացվել, որ նա մինչ այսօր էլ մնացել է այնտեղ։ Իսկ թե ինչպես է դա տեղի ունեցել, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Գարիկը այդ հաջողության համար շնորհակալ է ընկերներին, քանի որ նրանց առաջարկի շնորհիվ է նա գրանցել հաջողություններ։