Գարիկ Պապոյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունյոթ տարին։ Գարիկն ամուսնացած է Մարիաննայի հետ։ Հայտնի հաղորդավարն այս տարի երրորդ անգամ է հայրիկ դարձել։ Նա ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով։

Գարիկի ընկերական շրջապատը շատ լայն է, սակայն հատկապես հայտնի է նրա և Սոնայի անդավաճան ու տարիների վաղեմություն ունեցող ընկերությունը։ Նրանք միմյանց հետ նաև շատ լավ համագործակցում են, ինչի արդյունքում գեղեցիկ ստեղծագործություններ են ծնվում։

Ծննդյան օրվա առիթով ընկերոջը յուրօրինակ անակնկալ է որոշել մատուցել Սոնան։ Նա ծննդյան մոմեր է դրել մեծ բրոկոլիի վրա և գնացել Գարիկենց տուն։

Այդ անակնկալի մասին պատմող տեսանյութը Գարիկը տեղադրել է իր սոցհարթակում և գրել, որ դա իր տարեդարձի ամենաօրիգինալ ու ամենախնդալու շնորհավորանքն էր։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր թանկ մարդկանց շնորհավորանքների համար։

Սոնայի անակնկալի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։