Հանրահայտ երաժիշտներից Գարիկ Պապոյանը զուսպ ծնողների շարքին է դասվում։ Նա, չնայած իր հայտնիությանը և վայելած հարգանքին ու սիրուն, անձնական հանգամանքները, երեխաներին պահում է կուլիսներում՝ չխոսելով նրանց մասին։

Հայտնի է, որ երաժիշտը գեղեցկուհի Մարիանայի հետ է ընտանիք կազմել, որն էլ ամուսնուն երեք չքնաղ դուստրեր է պարգևել՝ Ամելին, Ադանեն, Ագապեն։

Գարիկի կրտսեր դուստրը շատ մանկահասակ է։ Եթե Մարիանան հազվադեպ դուստրերի մասին պատմում է հանրային հարթակներում, ապա Գարիկն ավելի քչախոս է այս թեմայի առիթով։

Սակայն պարզվում է՝ Գարիկն ունի շատ ջերմ հարաբերություններ դուստրերի հետ։ Այս մասին կարելի է գաղափար կազմել Գարիկի տեղադրած վերջին բացառիկ կադրերից, որոնցում երևում է, թե ինչպես է Գարիկի դուստրը սիրով ու քնքշությամբ գրկախառնվել թիավարող հայրիկին։

Այդ տեսանյութը Գարիկն իր հարթակում դրել է դուստրերի մասին երաժշտության ներքո։ Այն և այլ կադրեր կարող եք դիտել վարը կցվծա նյութի մեջ։