Նախկինում մոդել, իսկ այժմ պրոդյուսերական ու դիզայներական գործունեություն ծավալող Գայանե Մանուկյանը առաջին անգամ խոսել է իր և ամուսնու՝ Վաչեի բաժանության, իրենց աղջնակի հոգեվիճակի և իր անձնական կյանքի մասին։

Գայանեն պատմել է, որ իր գործունեության միջոցով փորձում է նաև հանրահռչակել հայաստանի պատմական մշակութային ժառանգությունը։ Նա ունի գործեր, որոնք ներկայացնում են ուրարտական մշակույթը։ Իր հագուստներով դիզայները նաև մարտական կերպար է փորձում ստանալ։

Գայանեն, իր անձնական կյանքի մասին խոսելիս, միանշանակ շեշտում է իր հաստատակամության մասին։ Նա մերժում է խեղճությունը, զոհի կարգավիճակը։ Նա պնդում է, որ միշտ իր խնդիրներն անձամբ է լուծում։ Գայանեն չի թաքցրել, որ ամուսնալուծված է։

Դիզայները այդ ժամանակ չի էլ անհանգստացել միայնակ մայր լինելու հեռանկարից՝ երկրորդական համարելով հասարակական կարծիքը միայնակ կանանց վերաբերյալ։

Գայանեի անկեղծ խոստովանությունների, ոգեշնչումների, հաջողակ լինելու հոգեբանական արգելքների մասին ուշագրավ հաղորդումը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։