Հովհաննես Ազոյանը, ինչպես հայտնի է, երկրորդ անգամ է հայրիկ դարձել։ Նրա առաջնեկը աղջիկ է, ով հիմա ապրում է իր մայրիկի՝ Հովհաննեսի առաջին կնոջ հետ։ Հովհաննեսը պարբերաբար շփվում է դստեր հետ և հպարտանում է նրանով։

Վերջերս Հովհաննեսն ընտանիք է կազմել Հասմիկի հետ։ Նրանք մեկ տղա են ունեցել, ով այսօր արդեն բավականին մեծ ու կլորիկ տղա է։ Հայրը տեղադրել է իր փոքրիկ տղայի մասնակցությամբ տեսանյութ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Հովհաննեսի փոքրիկ տղան խաղում իրենց տան փոքրիկ շունիկի հետ։ Շունիկն ու փոքրիկը երկուստեք հաճույք են ստանում իրենց խաղից։ Նկատենք, որ Հովհաննեսի տղան արտաքնապես շատ նման է հայրիկին։

Հովհաննեսը որդու մասնակցությամբ տեսանյութը, որտեղ երևում է երեխայի և շան ուրախ ու զվարճալի խաղը, մեկնաբանել է այսպես՝ Բուբլիկն ու շմուբլիկը։ Հովհաննեսի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։