Բոնին՝ 30 տարեկան դառնալու, ընկերուհուց բաժանվելու, Women’s club-ի մասին

Արտիստ Բեգլարյան Վահեն առավել հայտնի է Բոնի արտիստական կեղծանվամբ։ Նա արտաքուստ շատ փոքր է երևում, մինչդեռ արդեն երեսուն տարեկան է։ Նա իր տարիքով փոքր երևալը համարում է առավելություն։

Բոնին բազմանդամ ընտանիքի զավակ է։ Նա տասնինը տարեկան է եղել, երբ կյանքից հեռացել է հայրը։ Նա հոր հետ առանձնապես չի հասցրել ընկերություն անել, քանի որ հայրը շատ է աշխատել իրենց բազմանդամ ընտանիքը, իր չորս զավակներին կենսական պայմաններով ապահովելու համար։

Փոխարենը Բոնին շատ է ընկերություն արել ավագ եղբոր հետ։ Բոնիի անձնական կյանքը հետաքրքիր զարգացումներով է լեցուն։ Նա մի որոշ ժամանակահատված ընկերություն է արել Մագա անունով մի աղջկա հետ, իսկ հետո սկսել է շփվել մի աղջկա հետ, որը բնակվել է Մոսկվայում։

Սակայն Բոնիի այդ հարաբերությունները ևս երկար տևողություն չեն ունեցել։ Իսկ թե էլ ինչ է իր անձնական ու մասնագիտական կյանքի մասին պատմում Բոնին, կարող եք իմանալ՝ դիտելով կցված նյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: