«Բոլոր uшդրանքներն անտեսելու ենք, ինչպես տրnրեցինք ու անցանք կպչուն թռուցիկների վրայով, որոնցով մեր ճանապարհը զարդարել էին մեր ընդդիմադիր եղբայրները»

Անցած օրը բավականին դժվարին ապրումներով լի օր էր՝ էմոցիոնալ պոռթկումներով ու հուզական զեղումներով։ Մի կողմից մարտիմեկյան հիշողությունները, մյուս կողմից օրվա և իրադարձությունների հրամայականով պայմանավորված հանրահավաքները մարդկանց էմոցիաները հասցրել էին գագաթնակետին։

Ամփոփելով օրվա տրամադրությունները՝ գրող Արփի Ոսկանյանը, ով անձամբ ներկա է եղել Ն․ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, գրում է․ «Տասներեք տարի է՝ մարտի մեկը յուրատեսակ հաշվետվության օր է։ Եղածի ու լինելիքի մասին խոսելու։

Ո՞ւմ ենք հաշվետու։ Մեր նшհատակներին, որոնց ընդհատված կյանքերն ընկած են ժողովրդավարության հիմքում։ Այլեւս երբեք մարտի մեկ չի լինելու։ Բոլոր uшդրանքներն անտեսելու ենք, ինչպես տրnրեցինք ու անցանք կպչուն թռուցիկների վրայով, որոնցով մեր ճանապարհը զարդարել էին մեր ընդդիմադիր եղբայրները։

ՀԳ․ Լավ եք արել, բայց գոնե կպչուն չանեիք, ձեզ ի՞նչ վատություն են արել փողոցն ավլողները,- իր միտքն ավարտել է ակտիվ հասարակական ու քաղաքական դիրքորոշում ունեցողգրող Արփի Ոսկանյանը՝ կցելով լուսանկարներ»։
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: