Արկադի Դումիկյանի երկօրյա համերգները մարդաշատ դահլիճներում են անցել։ Արկադին, ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելով իր երգարվեստի սիրահարներին, նրանց համար հաճալի անակնկալներ էր պատրաստել։

Արկադին իր ելույթներից մեկը նվիրել է Արմենչիկին՝ նրան բեմ հրավիրելով ու նրա հետ կապված միջադեպ պատմելով։ Արկադին, անկեղծանալով պատմել է, որ նվիրական երազանք է ունեցել, երբ ինքը դպրոցական է եղել, երազանք է պահել ու գցել շշի մեջ։

Նա երազանքի մեջ գրել է, որ ցանկանում է Արմենչիկի նման հայտնի դառնալ։ Տարիներ անց նա սկսել է ոչ միայն ընկերություն անել Արմենչիկի հետ, այլ նաև համագործակցել ու դուետային կատարումներով հանդես գալ՝ իրագործելով իր երազանքը։

Արկադիի համար հատկապես խորհրդանշական է այն փաստը, որ Արմենչիկի առաջին մենահամերգների օրերը բոլորովաին պատահական կերպով համընկել են Արկադիի մեծ մենահամերգի օրերի հետ։ Արկադիի ու Արմենչիկի պատմության մանրամասները՝ կից։