«Բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես․․․» Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է․ հուզիչ պատմություններ

Այսօր Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակի օրն է։ Հովհանենս Պապիկյանը գրում է․ «Թեպետ կատակով, բայց դաժան գուշակություն էր արել Ֆրունզի մտերիմ ընկեր Ազատ Շերենցը. «Իմ գնալու մասին քիչ խոսի, ինձնից հետո դու շատ արագ կգաս իմ հետևից»:

Քո նախավերջին օրը, Արտիստ, տարիներ անց, նույն դեկտեմբերի 28-ին, ե՛ս իմ օջախում ունեցա մեծ, շատ մեծ կորուստ: «Մեծ վշտերը մունջ են լինում»,- այս ձեւակերպումի հեղինակի անունը չեմ հիշում, բաց նրա ասած այդ մունջ կեցվածքով 1993-ից Ամանորին նախորդող այս օրերին մտվի քեզ հետ էի, Արտիստ, քեզ հետ էի՝ ո՛չ նախատոնական տրամադրությամբ, հետո էլ այս վերջին տարիներին տղաս միացավ քեզ, ու այս գրելուս պահին էլ «Մեծ վշտերը մունջ են լինում» խոսքերն են կարգավորում ձեռքերիս դողոցը, ու մի կերպ ստացվում է գրել:

«Տաղանդավոր գրողները զարդարում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»: Վահան Տերյանի այս հանճարեղ մտքի շարունակությունը տանեմ ԹԱՏՐՈՆ` տաղանդավոր դերասանները բեմերում ներկայացնում են յուրաքանչյուրիս ԿՅԱՆՔԻ, յուրաքանչյուրիս ԱՊՐՈՒՄԻ այն հատվածները, որոնք մենք՝ սովորական հանդիսատեսներս, կամ չե՛նք կարող ցուցադրել, կամ ամաչում ենք պատմել մեկ մեկու: Շնորհակալություն մեր իսկ կյանքի մասին մեզ պատմող դերասաններին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր թատրոնն իրենց կյանքի մասն են համարում։

Հիմա այստեղ մեզ ի՞նչ տրամադրություն, Արտիստ: Իմ Խաժակ տղան հեռուստատեսությունում ռեժիսոր էր, արվեստի մարդ: Դու իր կումիրն էիր, իր սիրելին: Գուցե այդտեղ գտե՞լ է քեզ: Հնարավոր է, որ գտել է՝ դուք ձեր Երկնային կյանքի գաղտնիքներն ավելի լավ գիտեք»։

 

 

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: