Հումորային սքեթչներից հանրահայտ արտիստ Անդրանիկ Հարությունյանն ուշագրավ լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Բոլորիս կողմից սպասված լուսանկար»։ Լուսանկարում հումորիստը հանրահայտ գործիչներից մեկի՝ Տիգրան Արզաքանցյանի հետ է։

Հատկանշական է, որ Անդրանիկը վերջին շրջանում շատ հաճախ էր հումորային անդրադարձներ անում Տ․ Արզաքանցյանի ու նրա տիկնոջ հնչեցրած խոսքերի, մտքեր և կարծիքների առիթով։ Նա նույնիկս իր անդրադարձներում փորձում էր կրկնօրինակել Տ․ Արզաքանցյանի տիկնոջը։

Ահա այս ամենից հետո տեղի է ունեցել նրանց հանդիպումը։ Թե ինչ թեմայի շուրջ են խոսել նրանք և ինչ են քննարկել, հայտնի չէ, սակայն Անդրանիկի տեղադրած լուսանկարի ներքո տեղ գտած մեկնաբանությունները ևս շատ հումորային ու սուր են։

Օգտատերերից ոմանք կատակի տեսքով հարցրել են, թե որքան է գործիչը վճարել, որ Անդրանիկն այլևս իր ու կնոջ նմանակումները չանի։ Ոմանք էլ մեկնաբանություններում սկսել են ցիտել Տ․ Արզաքանցյանի հնչեցրած զվարճալի արտահայտությունները։