Հաջողակ բիզնեսլեդի Լուսինեի հաջողության ֆանտաստիկ պատմությունը կարող է մոտիվացնել շատերին

Լուսինե Բարաթյանը Վանաձորից է։ Նա իր բիզնեսով և արտադրանքով ոչ միայն Վանաձորում է հայտնի, այլ նաև երկրով մեկ։

Լուսինեն նույնիսկ համապատասխան մրցանակի է արժանացել։ Նրան հաջողության հասնելու համար կյանքն է ստիպել։

Լուսինեն տարիներ առաջ լույս աշխարհ է բերել իր երկրորդ զավակին, ով որոշակի առողջական խնդիրներով էր լույս աշխարհ եկել։

Այդ ժամանակ ամուսինը Լուսինեին երկընտրանքի առաջ էր կանգնեցրել, իսկ մայրն ընտրել էր որդուն։

Նա իր դստեր ու որդու հետ տեղափոխվել է ապրելու ծնողների հետ։ Ծնողներին ֆինանսական նեղություն չտալու համար Լուսինեն սկսել է քյուֆթա և այլ ուտեստներ պատրաստել՝ վաճառելով դրանք։

Հընթացս Լուսինեն այնքան է հաջողել իր գործում, որ հիմնել է սեփական բիզնեսը։ Նա աշխատում է գերխիտ ժամային գրաֆիկով, իրեն որոշակիորեն օգնում է նաև արդեն բավականին մեծացած որդին։

Լուսինեն մեծ համառությամբ է մոտենում իր ձեռնարկումներին ու դրական ակնկալիքներով է նայում ապագային։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: