Ինչպես հայտնի է, սիրված արտիստ Բեն Ավետիսյանը ամիսներ շարունակ նշանադրված լինելուց հետո վերջերս ամուսնացել է սիրելիի՝ Դիանայի հետ: Նրանց հարսանեկան արարողության առաջին կադրերը հանրայնացվեցին հենց հարսանիքի օրը:

Ինչպես երևում է հանրայնացված լուսանկարներից, զույգը համեստ, բայց գեղեցիկ հարսանեկան օր է ունեցել: Հարսն ու փեսան բավականին գեղեցիկ տեսք ունեին:

Հարսանիքից օրեր անց Բեն Ավետիսյանը հարսանեկան ևս մեկ լուսանկար է հանրայնացրել՝ գրառում անելով իրենց հարսանեկան քավորի և կնքահոր մասին:

Ինչպես պարզվում է արտիստի հրապարակումից՝ նորապսակ զույգի քավորն ու կնքահայրը եղել է Բեն Ավետիսյանի ընկերը՝ Արսեն Խաչատրյանը:

Այս առիթով արտիստը գրում է հետևյալը. «Ընկերությունն ամեն ինչ է: Այն ավելին է քան տաղանդը, ավելին քան իշխանությունը: Այն գրեթե հավասարազոր է ընտանիքին:

Շնորհակալ եմ լավ ընկերության և արդեն մեր Կնքահայրը դառնալու համար»,- իր երախտագիտության խոսքը եզրափակել է Բեն Ավետիսյանը: