Բեն Ավետիսյանի հղի կնոջ անակնկալ շնորհավորանքը դերասանի ծննդյան տարեդարձին

Հանրահայտ արտիստ Բեն Ավետիսյանը շատ արտիստների նման վերջերս բնակություն է հաստատել Ամերիկայում, որտեղ էլ ապրում է իրենց առաջնեկին սպասող տիկնոջ հետ։ Նրանք Ամերիկայում նախ նշել են տիկնոջ՝ Դիանայի ծննդյան տարեդարձը։

Դիանայի տարեդարձի օրը զույգը նաև որոշել է իրականացնել նաև իրենց առաջնեկի սեռը բացահայտելու կարևոր ընտանեկան միջոցառումը, որի շրջանակներում բացահայտվել է, որ զույգն առաջիկայում աղջիկ բալիկի ծնող է դառնալու։

Օրերս ընտանիքը նշել է նաև Բենի տարեդարձը։ Բենը տարեդարձը նշել է ընտանեկան և ընկերական միջավայրում։ Դիանան ամուսնուն անակնկալ է մատուցել՝ նրան մոմերով և հրավառությամբ զարդարված շքեղ տորթ մատուցելով։

Դիանան նաև գրառում է արել իր հարթակում՝ սիրելիին մաղթելով առողջություն և նպատակների իրականացում, իսկ գրառումը եզրափակել է որոշակի խորհրդավորությամբ։ Դիանայի անակնկալի և Բենի ընտանիքի մասին պատմող այլ ուշագրավ դրվագներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: