«Բա 7 շրջան ետ վերադարձնելու ու ԼՂԻՄ «վիճելի» հատվածի կարգավիճակը նոր «կամարտահայտությամբ» որոշելու միջազգային պարտավորությունը ձեր կարծիքով որտեղից է»

Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով օրվա ընթացքում չարչրկված վարդրոդական իրավունքի թեմային, գրում է․ «Գլխապատառ մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որի տերը ծնվել է նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ում ու այժմ ապրում է Տավուշի մարզում։

Գրառում է արվել, թե իբրև ՀՀ Ոստիկանությունը GPS-ով է որոշել «ծննդյան վայրը» ու Տավուշի Պառավաքար գյուղը ցույց է տալիս Ադրբեջան։ Լավ, մի՞թե կարելի է հասարակության այս գերգրգռված վիճակում նման բան անել։ Անգամ այդպիսի կատակ այս վիճակում չի կարելի անել։

Թարգե՛ք ձեր հասարակությանը ոչնչացնելն ու uպшնելը։ Ադրբեջանական ԽՍՀ-ում ծնված բոլոր հայերի ծննդյան վայր Ադրբեջան է գրվել միշտ՝ դա մեզ դուր գա թե դուր չգա, որովհետև 1991-92թթ. Հայաստանը հայտարարել է, որ ինքը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի հանդեպ, այսինքն՝ ճանաչում է այն։

Բա 7 շրջան ետ վերադարձնելու ու ԼՂԻՄ «վիճելի» հատվածի կարգավիճակը նոր «կամարտահայտությամբ» որոշելու միջազգային պարտավորությունը ձեր կարծիքով որտեղից է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: