Հայկո-Մկո դերասանական զույգին հայ հանդիսատեսը մեծ սիրով է ընդունել և այժմ էլ սիրով է հիշում: Նրանց ներկայությամբ Անդրանիկ Հարությունյանն իր սոցհարթակում արխիվային ուշագրավ լուսանկար է հանրայնացրել:

Լուսանկարում հայտնի «Կարգին հաղորդման» դերասաններն են՝ սքեթչներից մեկը նկարահանելու ժամանակ: Լուսանկարը բավականին զվարճալի է:

Այնտեղ հերոսները կիսամերլ են: Անդրանիկ Հարությունյանը լուսանկարը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Հին, բայց շատ բարի նկար»:

Լուսանկարը բավականին բուռն արձագանքի է արժանացել: Շատ օգտատերեր գրել են, որ այն իրենց հիշեցրել է անհոգ ժամանակները, երբ ամեն ինչ շատ ավելի լավ էր:

Ոմանք հիշել են, թե մասնավորապես որ հումորային սքեթչից է տվյալ լուսանկարը՝ մեջբերելով հումորային կարևոր դրվագները: Իսկ օգտատերերից մեկն էլ գնահատողական և միևնույն ժամանակ հումորային մեկնաբանություն է թողել:

Նա գրել է. «Մկոս, Հայկոս մեր գանձերն են եղել ու կան: Դե Անդ, դու էլ մեր ուրախությունն ես, ապրես, որ նոստալգիայի ենթարկեցիր մեզ: Բա Հայկոն չի ջղայնանա՞ (կատակ)»: