Հայկոյի խիստ անժամանակ ու անսպասելի վախճանից հետո նրա միակ եղբայրը՝ Վահեն, և մտերիմներն ու ընկերները, փորձում են անել ամենի ինչ, որ ոչ միայն վառ մնա երիտասարդ երաժշտի հիշատակը, այլ նաև լիովին պաշտպանված լինեն նրա ստեղծագործությոնների հեղինակային իրավունքները։

Հայկոյի եղբայրը նախաձեռնել է հատուկ ծրագիր, ստեղծել է հիմնադրամ, որը միտված է վառ պահել Հայկոյի ստեղծագործական նշանակալի գործերի նկատմամբ տաղանդավոր երաժշտի հեղինակային իրավունքները։

Բացի այդ, երաժշտի տարեդարձի օրը եղբայրն ու Հայկոյի ընկերները յուրօրինակ համերգային երեկո էին կազմակերպել, որի ժամանակ շատ վառ զգացվել է նաև երաժշտի ներկայությունը։

Առկա կադրերում երևում է, թե ինչքան հուզված են ներկաները։ Հուզված են եղել նաև Հայկոյի եղբայրը՝ Վահե Հակոբյանը, և մայրը՝ Սուսաննա Նիկողոսյանը, որոնք գտնվել են դահլիճի հանդիսատեսի շարքերում։ Նրանք շրջապատված են եղել Հայկոյի ընկերներով։

Ստորև ներկայացնում ենք հուզառատ համերգային երեկոյի փակման արարողության սրտառուչ կադրերը։