Գաղտնիք չէ, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունի: Հայկական միջավայրին հոգեհարազատ է վրացական մշակույթը, վրացական միջավայրին՝ հայկականը:

Վրացիները հաճախ են սիրեմ կատարել հայկական երգեր: Նրանք առանձնահատուկ մեղեդայնությամբ ու սիրով են հնչեցնում հայկական երգերը:

Համացանցում մի ուշագրավ տեսանյութ կա, որտեղ լսվում է, թե ինչպես են վրացիները կատարում հայկական հայտնի ու սիրված երգ «Արարատ»-ը: Ինչպես հայտնի է, երգը Անատոլի Դնեպրովի և Թաթա Սիմոնյանի կատարմամբ հնրեցրած երկլեզու գործերից է, որի մի մասը ռուսերենով է հնչում, մյուս մասը՝ հայերեն:

Հատկանշական է, որ վրացական կատարման հնչյունների ներքո պատրաստված տեսանյութում երևում են պատմական Հայաստանի տեսարժան վայրերը, Արարատի վեհ ու գեղեցիկ տեսարանը:

Ընդ որում, վրացիներն իրենց կատարման վերջում հնչեցնում են նաև երգի վրացերեն տարբերակը: Վրացիների յուրօրինակ կատարմամբ հնչող հայկական այս գեղեցիկ ու հոգեմոտ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ: