Բացառիկ տեսանյութ․ ինչպե՞ս են երգում Հայկոն և ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը վերջինիս հարսանիքի ժամանակ

Հայկոյիանսպասելի հեռանալուց հետո շատերի նման իր տարիների հիշողությամբ ու ափսոսանքի խոսքով կիսվեց նաև ԱԺ պատգամավորներից Թագուհի Թովմասյանը, ով գրել էր, որ իր հարազատ ու մտերիմ երգիչը երգել է նաև իր հարսանիքի ժամանակ։

Դրանից հետո հայտնվեց նաև այդ կատարումը։ Գեղեցիկ հիշողություններ ներկայացնող տեսանյութում երևում է, թե Թագուհին ինչպես է իր հարսանյաց տոնակատարության ժամանակ կատարում մեծարենցյան տողերով գրված «Կարմիր ծաղիկ մը» հանրահայտ երգը։

Երգի տողերը նախ հնչեցնում է Հայկոն, ապա նաև Թագուհին, ինչի արդյունքում հետաքրքիր աշխատանք է ստացվում։ Այստեղ պարզվում է նաև, որ Թագուհին ունի բավականին լավ երաժշտական տվյալներ։ Նա նաև շատ մտերիմ է Հայկոյի հետ, ինչը երևում է նրանց կատարումից։

Տեսանյութում երևում է նաև, որ Թագուհու ամուսինը անկյունում դիտում է իր կնոջ և Հայկոյի կատարումը։ Հայկոյի ու երեկոյի հարսնացուի՝ Թագուհու համատեղ ներկայացրած երգը կարող եք լսել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: