Բացառիկ մանրամասներ․ քանի որ ձայնը շատ նման է եղել երկրի ղեկավարի ձայնին, նա զանգել է ենթականերին ու ցուցում է տվել, որ․․․

Շատունովի անսպասելի մահվանից հետո նրան մոտ կանգնած մարդիկ, հատկապես երգչի տիկինը սկսեցին ակնարկել ու բացահայտ խոսել մահվան կազմակերպման մասին՝ տալով Անդրեյ Ռյազինի անունը, որը կանգնած է «Լասկովիյ մայ» լեգենդար խմբի ստեղծման ակունքներում և մենակատարներից մեկն էր։

Ռյազինին ճանաչողները միանշանակ փաստում են, Ռյազինը սրիկա է, սակայն անհերքելի է նրա կազմակերպելու ու հնարամտության տաղանդը։ Նա ժամանակին այնպիսի անհավանական քայլերի է դիմել, որոնց դժվար է հավատալ։

Քանի որ Ռյազինի տատիկը Գորբաչովի տուն ելումուտ ուներ, Ռազինը կարողացել է մուտք գործել անգամ պետության ղեկավարի տուն։ Քանի որ ձայնը շատ նման է եղել երկրի ղեկավարի ձայնին, նա զանգել է ենթականերին ու ցուցում է տվել, որ կառավարական ինքնաթիռներից տրամադրվի խմբին համերգների մեկնելու համար:

Ռազինը ժամանակին քասթինգ է կազմակերպել ու հավաքել դեմքով «Լասկովիյ մայ» խմբի անդամներին նման երիտասարդների, նրանցից կազմել 67 խմբեր և ուղարկել Սովետական միության տարբեր վայրեր համերգների:

Նրանք բոլորը ելույթ են ունեցել Շատունովի ֆանագրամայով ու ձայնով՝ մեծ բարոյա-նյութական վնաս հասցնելով վերջինիս: Միայն տարիներ անց դատարանը պարտավորեցրել է Ռազինին որպես վնասի փոխհատուցում Յուրա Շատունովին վճարել տասը միլիոն դոլար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: