Ութամսյա գերությունից հետո հայրենի եզերք վերադարձած Էրիկը որոշ մանրամասներ է պատմել անցած ամիսների և իր ապրումների մասին։ Էրիկը մինչ պատերազմի մեկնարը եղել են նորակոչիկ զինծառայող։ Երիտասարդ զինծառայողի տասնիննամյակը լրացել է արտասովոր պայմաններում՝ Ադրբեջանում։

Էրիկն ընկերների հետ պատերազմից հետո միառժամանակ փակված է եղել մի բնակարանային կառույցի մեջ։ Նրանք այդպես մնացել են շուրջ քառասուներեք օր, որից հետո գտնվել են, սակայն ադրբեջանական զինվորների կողմից։

Էրիկի մայրն ասում է, որ երբ հնարավորություն ունեցած Էրիկի հետ նամակագրական կապ պահել, նրանք նաև շնորհակալական գրություն են ուղարկել ադրբեջանական զինվորներին, քանի որ նրանք իրենց զավակներին ողջ են թողել։

Էրիկը ծնողների հետ միառժամանակ շփվել է վիդիո տեսանյութերի և նամակների միջոցով։ Հայրենիք վերադառնալիս նա իր հետ բերել է ծնողների ուղարկած բոլոր նամակները։

Էրիկն այժմ ունի մի քանի նպատակներ, որոնցից մեկը իր անմահացած ընկերների պատվին հուշակոթող կանգնեցնել իր բնակավայրում, ապրել սեփական ոհղի վրա նաև անմահացած զինվորականների փոխարեն։