Բացառիկ հուզիչ կատարում․ «Ինձ համար այս ելույթը երկար կհիշվի․․․» ահա թե ինչու

Սիրուշոն և իր մայրիկը հանդես են եկել բացառիկ համատեղ կատարմամբ։ Միառժամանակ դադարեցված հանրահայտ «Երգ երգոց» հեռուստանախագիծը վերսկսել է եթեր հեռարձակվել։ Մայր ու դուստր հենց այդ հաղորդման շրջանակներում են հանդես եկել բացառիկ դուետային կատարմամբ։

Միառժամանակյա դադարից հետո եթեր վերադարձած հեռուստահաղորդման առաջին թողարկումը նվիրված է եղել քառասուն օր առաջ կյանքից հիվանդության պատճառով հեռացած Արթուր Գրիգորյանին, ով անձնապես շատ մտերիմ էր Սյուզան Մարգարյանի և Սիրուշոի հետ։

Նրանք կատարել են իրենց սիրելի կոմպոզիտորի գեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ «Մեղեդի»-ն։ Սիրուշոն հետո, տեղադրելով իր և մայրիկի կատարման տեսանյութը, խոստովանել է, որ վաղուց իր մայրիկի հետ ելույթ չէր ունեցել, այն էլ՝ հղիի կարգավիճակում, ուստի այդ կատարումը նա անձամբ դեռ երկար կհիշի։

Կատարումը, որի համար բեմի վրա միանգամից երեք սերունդ էր հայտնվել, կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։ «Մեղեդի» կատարման տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: