Բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի նշանադրությունից․ տեսանյութ

Փետրվարին Գևորգը շատ անսպասելի եղանակով Քրիստինա Հովհաննիսյանին ամուսնանալու առաջարկ էր արել՝ ստանալով դրական ու ջերմ արձագանք։ Ահա այսօր երիտասարդները կազմակերպել են իրենց նշանադրության օրը՝ հաշվի առնելով նաև օրվա գեղեցիկ և սիմվոլիկ ամսաթիվը։

Գևորգը և Քրիստինան օրը սկսել են գեղեցկության սրահներում՝ իրենց սթորիներում նախ ակնարկներ անելով օրվա կարևորության մասին, ապա նաև բացահայտելով իրենց նշանադրության լուրը։ Քրիստինայի հետ գեղեցկության սրահ էր այցելել նաև Հասմիկ Խոջյանը։

Նա ևս նշանդրեքի հյուրերից է եղել։ Քրիստինայի ու Գևորգի նշանադրության սրահը բացառիկ գեղեցկությամբ է աչքի ընկնում, իսկ Քրիստինայի հագուստն այնքան նուրբ ու շքեղ է, որ կարծես անիրական ու հեքիաթային լինի։

Նշանադրվող երիտասարդները, ինչպես հասկանալի է դառնում նրանք սթորիներից, անասելի երջանիկ են։ Նրանց նշանադրությունից հանրայնացված բացառիկ կադրեր կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: