Իր յութուբյան տեսանյութերի շնորհիվ հայտնի դարձած ու մեծ սեր վայելող Լիանա Վանոյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա ծնունդով Գյումրիից է։ Լիանան դեռ վաղ տարիքից եկել է Երևան ու կայացման ուղին անցել է ինքնուրույն՝ հաղթահարելով բազում դժվարություններ։

Լիանան տան կրտսերն է։ Նա սիրում է շփվել ընտանիքի անդամների հետ, սակայն գերադասում է ապրել առանձին՝ ինքնուրույն հոգալով իր բոլոր հոգսերը։ Քովիդի ժամանակ Լիանան հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց։

Այդ դժվարին օրերին նկարահանում էր հուրոային տեսանյութեր, կերտում էր այնպիսի կերպարներ, որոնք տիպային են մեր իրականության համար։ Հենց այդ տեսանյութերն էլ սիրվեցին ու սեր բերեցին Լիանային։

Հետո Լիանան խոստովանեց, որ այդ տեսանյութերի մի մասը խիստ դեպրեսիվ վիճակում է նկարահանել։ Նա առհասարակ հաճախ է դեպրեսիաներ ունենում։

Վերջերս Լիանան սկսել է համագործակցել գյումրեցի «Հայաթ» պրոջեքթի հետ։ Միասին մեկնել են Նահանգներ։ Լիանան Հոլիվուդից լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Բարև 30 ջան, բարով ես եկել»։