«Բարով ես ծնվել ճակատագրով իմը։ Իմ ամենամոտ, իմ միակ սեր․․․» Արաբո Իսպիրյանի հուզիչ խոսքերը՝ ուղղված կնոջը

Արաբո Իսպիրյանը ընտանեկան հարցերի մասին միշտ պատկառանքով է խոսում, սակայն իր հրապարակումներում բավականին զուսպ է այդ հարցում։ Ահսօր նրա ընտանիքում տոն է։ Նշում են Արաբոյի տիկնոջ՝ Նարինեի տարեդարձը։

Երգիչը բացառիկ հրապարակում է արել՝ հանրայնորեն շնորհավորելով իր տիկնոջը։ Նա տեղադրել է իրենց լուսանկարներից մեկը, իսկ կից գրել է հետևյալ ջերմ խոսքերը․ «Բարով ես ծնվել ճակատագրով իմը։

Իմ ամենամոտ, իմ միակ սեր, իմ աշխարհ, աշխարհից դուրս։ Ուզում եմ, որ միշտ ժպտաս, կյանքդ լեցուն լինի անհամար երջանիկ պահերով։ Շնորհակալ եմ քեզ մեր հրաշք ձագուկների համար։ Ինձ այդքան երջանկացնելու համար։ Ծնունդդ շնորհավոր, իմ Նարինե»։

Սիրելի երգչի բարեմաղթանքներին միացել են նաև նրա հետևորդները՝ շնորհավորելով Նարինեի տարեդարձը։ Հավելենք, որ Նարինեն Արաբոյին երկու չքնաղ զավակ է պարգևել։ Երկու զավակներն էլ աղջիկներ են։ Ծնողներն անսահման երջանիկ են իրենց ունեցածով։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: