Հայտնի դերասանուհիներից Նարինե Ոսկանյանը, ով առավելաբար Պաուզա Անո բեմական անվամբ է հայտնի, նոր, հուզիչ ու անկեղծ հարցազրույց է տվել՝ պատմելով իրեն հուզող ու անհանգստացնող իրողությունների մասին։

Նարինեն խոստովանում է, որ չնայած ինքը բոլորին ձգտում է ժպիտ պարգևել, սակայն հոգու խորքում ինքն անսահման տխուր է։ Արցախյան վերջին պատերազմում զոհվել է նաև նրա քրոջ որդին։

Նարինեն պատմում է, որ իր համար մեծ ցավ է եղել ծնողների բաժանումը։ Նա չի մեղադրում ծնողներից ոչ ոքին, սակայն չի կարողանում նրանց երկուսին էլ ներել, քանի որ երկար տարիներ նա ծնողներից մեկից ու եղբորից հեռու է ապրել։

Նարինեի համար մեծ ցավ է եղել նաև իր բալիկի մահանալը։ Դերասանուհու մոտ չի ստացվել նաև անձնական կյանքը, սակայն փոխարենն ունի շատ նվիրված և օգնող ընկերներ, ովքեր լցնում են նրա կյանքը։

Նարինե Ոսկանյանի անկեղծ ու հուզառատ հարցազրույցը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։