Սիրուշոյի համար, ինչպես և շատերի, Արթուր Գրիգորյանն առանձնակի նշանակություն է ունեցել։ Սիրուշոն մաեստորյին ճանաչում է դեռ վաղ մանկությունից։ Նրանք միասին համագործակցել են տարիներ շարունակ։

Նախօրեին Լևոն Քոչարյանն իր սոցհարթակում պատմեց յան մասին, որ իր և Սիրուշոյի միության պատմությունը ևս շաղկապվում է Արթուր Գրիգորյանի հետ, քանի որ ապագա ամուսինները միմյանց ճանաչել և շփվել են սկսել հենց Արթուր Գրիգորյանի հետ հանդիպումների ժամանակ։

Սիրուշոն արդեն մի քանի օր է, ինչ իր ներքին ապրումների մասին պատմող հրապարակումներ է անում՝ խոսելով այն մասին, թե ինչ դժվար է համակերպվել իրականության մեջ։ Նա նաև շեշտում է մշակութային դաշտի վրա Արթուր Գրիգորյանի ունեցած մեծ դերի փաստը։

Սիրուշոյի տեղադրած կադրերում երևում է, թե նա ինչ ջերմ շփումների մեջ է եղել մաեստրոյի հետ։ Նրա ջերմ վերաբերմունքն ու սերը փոխադարձ է եղել։

Սիրուշոյի տեղադրած կադրերը, ինչպես նաև արխիվային տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։