Հայտնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը եղել է հրաձգարանում։ Այդ մասին նա գրում է․ «Ես անշուշտ ավելի լավ վիրահատում եմ, քան կրակում։ Բայց ես իմ Հայաստանից չեմ փախնելու՝ ոչ խաղաղ, ոչ պատերազմող։ Գերի էլ հաստատ չեմ հանձնվելու (ոչ մեկին չմեղադրելով):

Բայց վաղը տուն, ընտանիք, աշխատանք ունենալու համար էսօր պիտի ազգովի զինվենք ու պատրաստվենք։ Խաղաղության իսկական գրավականներից մեկը պիտի դառնա մի քանի հարյուր հազար զինված հայը։

Էսօր ցավոք առաջին անգամ էի հրաձգարանում (բավական կարևոր բան եմ բաց թողել): Տպավորություններս շատ ավելի են քան սպասելիքներս։ Նման ջերմություն մեկը մյուսի հանդեպ այսօր՝ Հայաստանո՞ւմ։

Ամբողջ կյանքում փորձել եմ մարդկանց բուժել ու կյանք պարգևել, բայց նաև գիտեմ, որ պետք եղած պահին ոչ մեկիս ձեռքը պիտի չդողա»։ Բժիշկն իր գրառմանը կից նաև տեսանյութ է տեղադրել, որը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։