Նախօրեին աննախադեպ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վերջին տարիների քաղաքական դաշտի ներկա և անցյալ գործիչների միջև։ Նրանք համատեղ լուսանկարներ են հրապարակել՝ հայտնելով իրենց համագործակցային հանդիպման մասին։
Այս առիթով Դավիթ Դավթյանը, տեղադրելով հանդիպման լուսանկարներից մեկը, գրել է հետևյալը․ «Լրիվ կինո են սրանք բայց։ Բագրատյանը, Մանուկյանը, Ալենի ընկեր ու քաղաքացիական հասարակության սրտի ԱԱԾ պետ Վանեցյանը, մեծ շախմատիստ Սերժը, քաղաքականության էջը մի քանի անգամ բացած-փակած Ծառուկյանը։

Ա տնաշեններ, բա Նիկոլին Ալենին ինչի՞ չեք կանչել հետներդ նկարվեին։ Ձեզանից ինչ պակաս «տղա» են։ Իրանք էլ են բյուջեն քերելով տներ սարքում ու հարիֆության վրա կայֆեր բռնում։ Համ էլ ներկա պահին Պուտինն իրանց ավելի շատ ա սիրում։

Հանկարծ ես զգացի, որ Ռոտենբերգի կնկա մարդը ու Ռոտենբերգի կնկա մարդու կնիկը ՀըՀը ամենալուրջ քաղաքական գործիչներն են»,- իր հրապարակումը եզրափակել է Դավիթ Դավթյանը։