Հանգամանքները դասավորվել են այնպես, որ հայտնի հաղորդավար Արման Մարգարյանը շատ վաղ տարիքում է հայրիկ դարձել։ Նա, չնայած վաղ տարիքին, սակայն, ամենայն լրջությամբ է գիտակցել հայրության պատասխանատվությունը։

Վաղ ընտանիք կազմած ու հայրիկ դարձած Արմանը վաղ էլ ամուսնալուծվել է, սակայն դա չի խանգարել, որ նա մշտական կապ պահի իր տղայի հետ՝ տալով նրան հայրական դաստիարակություն։ Արմանը խոստովանում է, որ իր և տղայի հարաբերություններն ավելի շուտ ընկերական են։

Նա իրենց հարաբերությունների բաց և ընկերական լինելը մեկնաբանում է իր և որդու տարիքային քիչ տարբերությամբ։ Նրանք իրար շատ լավ են հասկանում։ Արմանի տղայի անունն Անրի է։

Նշենք, որ Անրին շատ նման է հայրիկին։ Նա մեծանալով էլ ավելի է նմանվում Արմանին։ Այս մասին է փաստում Արմանի տեղադրած վերջին լուսանկարը, որին կից Արմանը գրել է․ «Արևոտ տղա»։

Մեծանալով մշակութապես հագեցած միջավայրում, Արմանը լուրջ հետաքրքրություններ ունի մշակույթի, արվեստի նկատմամբ։