Արևիկ Ուդումյանի մեծ ու գեղեցիկ ընտանիքը․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Հայտնի հաղորդավարներից Արևիկ Ուդումյանը բավականին մեծ ու գեղեցիկ ընտանիք ունի։ Նա ընտանիք է կազմել իրավաբան Արամ Վարդևանյանի հետ, ով հայտնի է Ռ․ Քոչարյանի իրավապաշտպանը լինելու հանգամանքով, իսկ վերջին շրջանում նաև պատգամավոր է։

Արամն ու Արևիկը երկու մանկահասակ բալիկներ ունեն։ Առաջնեկը տղա է, ում ծնողները Ռուբեն են անվանակոչել, իսկ փոքրը աղջիկ է, ով մոտ տասն ամսական է։ Նրան ծնողները Նունե են անվանակոչել։

Մինչ Արամ Վարդևանյանը զբաղված է դատապաշտպանություններով ու պատգամավորական գործունեությամբ, Արևիկ Ուդումյանը սոցհարթակում ակտիվ ու ինտենսիվ կերպով ընտանեկան, անձնական բնույթի հրապարակումներ է անում։

Արևիկի վերջին հրապարակումը իր և ամուսնու մայրիկների մասին է։ Արևիկի հրապարակումից պարզ է դառնում, որ իր բալիկների տատիկներից երկուսն էլ մանկավարժներ են, ովքեր հոգ են տանում իրենց թոռնիկների մասին։

Արևիկը նաև լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում են իր և ամուսնու մայրիկները, ինչպես նաև փոքրիկ Նունեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: