Արփինե Հովհաննիսյանը նախօրեին նշել է ծննդյան երեսունութամյա տարեդարձը։ Արփինեն ծնունդով Երևանից է։ Նա դպրոցական, ապա նաև իրավաբանական կրթություն է ստացել Երևանում, որից հետո էլ իր մասնագիտական գործունեությունը սկսել է ծավալել ծննդավայրում։

Ունենալով մեծ պոտենցիալ, Արփինե Հովհաննիսյանը շատ արագ հասնում է մասնագիտական հաջողությունների։ Նրան հրավիրում են աշխատելու պետական ապարատում։ Ա․ Հովհաննիսյանը միառժամանկ ստանձնել է Արդարադատության նախարարի պաշտոնը։

Վերջին զարգացումներից հետո Արփինեն հրաժարվել է ՀՀԿ անդամակցությունից, իսկ հիմա անկուսակցական է։ Նա արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած է։ Ծննդյան օրվա առիթով իրեն ուղղված շնորհավորանքներին Արփինեն այսպես է պատասխանել․

«Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ այն հազարավոր շնորհավորանքների, մաղթանքների, բարի խոսքերի համար, որ ինձ հղել եք ծննդյանս օրվա առթիվ: Դրանցից յուրաքանչյուրը իր ուրույն ազդեցությունն ունեցավ այդ օրն առավել լավը դարձնելու համար:

Ձեր փոխանցած դրականը թող ձեզ բազմապատկված վերադառնա: Աստված պահապան մեր երկրին ու բոլորիդ ընտանիքներին»: