Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի, նրան ուղեկցող մեքենաների մասին խոսվեց բազմիցս։ Շատերը բարձրացրին մեքենաների անզգույշ շարժի և արագության հարցը։ Ոմանք առիթ ունեցան անձամբ ականատես լինելու իրողությանը և նույնիսկ նկարահանելու այն։

Արփինե նկարահանողներից մեկն է, ով Վեդիից վերադառնալու ճանապարհին հանդիպել է վարչապետի թեկնածուի ավտոշարասյանը։ Նա նկարահանել է շարասյան ընթացքը և տեղադրել իր սոցհարթակում՝ ասելով, որ Վեդի էր գնացել դասախոսության։

Ա․ Հովհաննիսյանը քննադատում է նման իրողությունը՝ հիշեցնելով, որ ժամանակին Ն․ Փաշինյանն է նման երևույթներին դեմ արտահայտվել։ Մինչդեռ այսօր ոստիկանության շատ աշխատակիցներ մեքենաներով դադարեցնում են ճանապարհային երթը՝ Ն․ Փաշինյանի շարժն ապահովելու համար։

Նշենք, որ երեկվանից 168 ժամ լրատվականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ տեղի է ունեցել վթար, իսկ վթարի մեղավոր մեքենան պատկանել է Սուրեն Պապիկյանին։ Ա․ Հովհաննիսյանը նման իրողությունը հավանական է համարում՝ վկայակոչելով մեքենաների շարժի արագությունը։