Անահիտ Մութաֆյանը գրում է․ Երբեք տարբերություն չեմ դրել արցախցիների և հայաստանցիների մեջ, սիրել եմ հավասար, հարգել հավասար, բայց այսօր պիտի խոսեմ բաց, առանց սեթևեթանքի։

Բոլորս գոռում ենք, աղաղակում, հայհոյում ընդիմությանը, անիծnւմ իշխանությանը Արցախ ենք կորցնում, մեզանից շատերը զավակ կորցրած մոր զգացումով, շատերս հարազատի մոտալուտ կորստի ցավը սրտներումս ապրում ենք անկյանք կյանքով, սակայն լուռ է արցախցին։

Խոսքս շրջափակման մեջ գտնվողների մասին չէ, խոսքս տնավեր եղած ու Հայաստանում ապաստան գտած արցախցիների մասին է, ու՞ր եք, ինչու՞ եք լռում։

Ախր հիմա դուք դռնեդուռ ընկած պիտի ստիպելով փողոց հանեքի մեզ, ախր հիմա ձեզանով ողողված պիտի լինեին Երևանի փողոցները, ախր հիմա դուք պիտի շրջափակեիք կառավարության բոլոր մուտքերն ու ելքերը թույլ չտալով դավադիր պայմանավորվածությունների։

Բայց լուռ եք, երբեմն ֆեյսբուքյան տիրույթում եք հոխորտում մեզ` պայքարողներիս վրա ու նորից լռում։ Հայրենիքը մի բուռ հող չէ, հայրենիքը մի կտոր հաց չէ, հայրենիքը հանրակացարանի սենյակ ու 40 հազար դրամ նպաստ չէ։