Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. տեսանյութ և ուշագրավ մանրամասներ

Արցախում հետևողական պայքար է մղվում հակապետական գործունեությունները կանխելու ուղղությամբ։ Վերջերս համացանցային մի տեսանյութի հետքերով պետական դավաճանության դեպք է բացահայտվել։

Արցախի քաղաքացիներից մեկը այլ մարմինների առաջարկով շրջել է արցախյան տարբեր վայրերում, խոսել ռուսերեն՝ ասելով, թե գտնվում է Խանքենդիում։ Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը մեծ իրարանցում է առաջ բերել։

Շուտով հաջողվել է պարզել, որ այդ տեսանյութի հեղինակը հենց արցախցի է, ով նման քայլ է գնացել հատուկ պատվերով, բայց զղջում է իր արածների համար՝ գիտակցելով իր քայլի լրջությունը։ Նա իր նկարած տեսանյութը փոխանցել է պատվիրատուին, որից հետո է այն տարածվել է համացանցում։

Հատուկ մարմինները չեն բացառում, որ օտար երկրների տարբեր մարմիններ առաջիկայում էլի փորձեն Արցախի քաղաքացիներին ներգրավել նման գործընթացների մեջ, ինչի առիթով էլ նախազգուշանալու կոչ են անում։

Այս դեպքի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: