Այսօր Տոկիոյում կայանալիք պարաօլիմպիկ կոչվող խաղերին մասնակցելու համար Հայաստանի զինհաշմանդամ մարզիկները մեկնել են Ճապոնիա։ Այս մասին որոշ տեղեկություններ է հայտնել Սիսակ Գաբրիելյանը։ Նա գրում է հետևյալը․

«Արցախյան պատերազմի զինհաշմանդամ մեր եղբայրներին ճանապարհեցինք Տոկիո պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու։ Սեպտեմբերի 1-ին Ստաս Նազարյանը ուժերը կչափի սայլակավազք մրցաձեւում։ Շատ լավ մարզավիճակում է, խոստացել է անպայման մեդալով վերադառնալ։

Անցնող օրերի ընթացքում նաեւ առիթ ունեցա ծանոթանալ տղաների հիմնած երեք ֆեդերացիայի աշխատանքներին, մարզիկներին ու առկա խնդիրներին։ Այս պահին առաջնային էր պրոֆեսիոնալ մարզասայլակի անհրաժեշտությունը։

Բարերարների անունից պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ ֆեդերացիային փոխանցեցինք 3500 ԱՄՆ դոլար, գերժամանակակից սայլակի համար։ Առաջիկայում կառավարության միջոցով կփորձենք լուծել նաեւ ֆեդերացիայի գրասենյակի եւ մարզական գույքի հարցը։

Հաջողություն եւ հաղթանակ տղաներին»,- իր հրապարակումը եզրափակել է Սիսակ Գաբրիելյանը՝ կցելով համապատասխան լուսանկարներ, որոնք արված են մեր տղաներին ճանապարհելու պահից։