Աբաջյանների ընտանիքը հայտնի է իր անափ ահյրենասիրությամբ։ Ռոբերտը, որ մեծացել ու դաստիարակվել էր հայրենասիրական ոգով, իր սիրելի հայրենիքին էլ կյանքը տվեց՝ դառնալով իսկական հերոսի վառ կերպար։ Մեր օրերում ու դեռ երկար նրա կերպարը հենց այդպիսին էլ ընկալվում և ընկալվելու է։

Ոչ պակաս հայրենասաեր է նաև Ռոբերտի ավագ եղբայրը՝ Ռուբենը։ Երբ Ռուբենը զինծառայության մեջ է եղել, նրան հաճախ է այցելել կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը։ Եղբայրները խիստ կապված են եղել իրար հետ։

Անօրինակ խիզախությամբ անմահանալուց հետո Ռոբերտը դարձել է Ռուբենի կյանքի ուղենիշը։ Եղբոր կորստից հետո Ռուենն իր գործունեության հիմնական մասը նվիրում է հայրենիքի պաշտպանների ապաքինման ու առողջական այլ խնդիրների կարգավորման գործին։

Այս մասին բազմիցս խոսել է Արմեն Մուրադյանը՝ անթաքույց հիացմունքով պատմելով, թե ինչպես է Ռոբերտը օգնել հայրենիքի վիրավոր կամ առողջական խնդիրներ ունեցող պաշտպաններին։

Ռուբենը կյանքը կապել է Տաթևի հետ։ Նրանց առաջին այցը Ռոբերտի հիշատակի անկյունն է եղել։