Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքն է. բացառիկ

Մի քանի ամիս Նահանգներում ապրող ու աշխատող Արտաշ Ասատրյանը շաբաթներ առաջ Հայաստան է ժամանել։ Նա, ինչպես պարզվում է, այս ընթացքում զբաղված է ընտանեկան հոգսերով, քանի որ պատրաստվում է ամուսնացնել դստերը։

Հայտնի է դարձել, որ առաջիկայում Արտաշի դստեր ամուսնության արարողությունն է լինելու։ Ամիսներ առաջ նշանադրված աղջիկը առաջիկայում ամուսնանալու է իր նշանածի հետ, որի առիթով գեղեցիկ պսակադրության ու հարսանեկան արարողություն է նախապատրաստվում։

Պսակադրության արարողությունը կայանալու է աղջկա ծննդավայրում, իսկ հարսանեկան արարողությունը հայաստանյան ամենաճախ ռեստորաններից մեկում է նախատեսվում անցկացնել։

Հայտնի է նաև, որ Արտաշը բազմաթիվ հյուրեր ունի ինչպես Հայաստանում ապրող հարազատներից ու ընկերներից, այնպես էլ արտասահմանում, հատկապես Նահանգներում ապրող հարազատներից ու ընկերներից։

Դեռևս հայտնի չէ, թե Արտաշի եղբոր ընտանիքը մասնակցելու է արարողությանը։ Արտաշի դստեր առաջիկա հարսանեկան արարողության, ինչպես նաև ընտանիքի առաջիկա անելիքների մասին այլ նորություններ կարող եք իմանալ՝ դիտելով տեսանյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: