Այսօր խիստ արտառոց ու ողբերգական դեպք է պատահել Երևանի շենքերից մեկում։ Այն գտնվել է Արտաշիսյան փողոցում։ Մուտքերից մեկի դիմաց առավոտյան ժամը իննից հետո հայտնաբերվել է մի կնոջ դի։ Հետո պարզվել է, որ տիկինը բնակվում է հենց նույն շենքում։

Նա երեսունչորս տարեկան է եղել։ Կնոջ դիի վրա ավելի քան տասը դшնակի hարված է եղել։ Հայտնի է նաև տիկնոջ ինքնությունը․ նրա անունը Մերի էր։

Դրանից հետո սկսել են աշխատանքներ տարվել դեպքի հանգամանքները բացահայտելու համար։ Շատ արագ պարզվել է, որ տիկնոջը դանակաhարողը եղել է Մհեր անունով մի տղամարդ, ով նրանից փոքր է եղել մեկ տարով՝ երեսուներեք տարեկան է եղել։

Մինչ ոստիկանական բաժնում համապատասխան նյութեր են նախապատրաստվել, ոստիկանական բաժին է ներկայացել հենց ինքը՝ Մհերը՝ իր հետ բերելով նաև դանակը։ Դեռևս ճշգրտվում են դեպքի հանգամանքներն ու պատճառները։